Վրաստանում մտադիր են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժել նաև կալանքով13 սեպտեմբերի 2021 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում մտադիր են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժել նաև կալանքով։ Առաջիկայում այդ երկրում նախատեսում են օրենք ընդունել, որի համաձայն խստացվելու է ճանապարհային երթևեկության կանոնների խախման համար պատիժը, իսկ տուգանքները զգալիորեն ավելանալու են։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար (եթե նման բան երկրորդ անգամ տեղի ունենա) վարորդը ոչ միայն կտուգանվի, այլև վարչական կալանքի կենթարկվի (5-15 օր), գրում է Jamnews-ը։ Վարչական խախտումների օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնողները պատգամավորներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են։ Իոսելիանիի խոսքով՝ ավտովթարների հետևանքով շատ մարդիկ են մահացել, և պատճառը հաճախ խմած վարորդն է եղել։ «Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության մակարդակը կազմում է 130 մարդ մեկ միլիոնի հաշվարկով, իսկ Վրաստանում մահանում է 400-ը։ Երբ մենք ծանոթացանք միջազգային պրակտիկային, հայտնաբերեցինք, որ արդյունքն ամենուր ապահովվում է օրենքի խստացմամբ», — ասել է Լևան Իոսելիանին։ Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020 թ-ին Վրաստանում տեղի է ունեցել 4 999 ճանապարհատրանսպորտային պատահար, 2020 թ-ին ՃՏՊ հետևանքով մահացել է 450 մարդ։ 4999 ավտովթարից 137-ը տեղի է ունեցել վարորդի ալկոհոլային հարբածության պատճառով։ ՆԳՆ տվյալներով՝ վերջին 10 տարում ՃՏՊ հետևանքով մահացել է 6 608 մարդ, 85,946 մարդ վնասվածքներ է ստացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |