Բաքուն հաստատել է՝ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից

Բաքուն հաստատել է՝ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից

PanARMENIAN.Net - Բաքուն հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:

Կոմիտեում նշել են, որ ճանապարհային հարկ է գանձվում «Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից», գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն նշել է, որ այժմ Ադրբեջանի մաքսային մարմինները ապահովում են «օրենսդրության կատարումը երկրի ամբողջ տարածքում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Այդ մասին Սյունիքից հայտնել է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։

Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---