Իրանի ԱԳՆ․ Ընդլայնում ենք հարաբերությունները բոլոր հարևանների հետ![]() 13 սեպտեմբերի 2021 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են և գումար գանձում իրանական բեռնատարներից, նշել է որ ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար առաջնային են հարաբերությունները հարևանների հետ, ինչն արտացոլված է որպես նախագահ Իբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում։ Ըստ Հաթիբզադեի, Թեհրանը հավասարակշիռ քաղաքականություն է վարում, սակայն, միևնույն ժամանակ, հաշվի առնելով իր գերակայությունները, զարգացնում է հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ։ «Մենք ձգտում ենք օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում մեր հարաբերություններն են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-ասել է Հաթիբզադեն։ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ $130 վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև Բաքուն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |