Սլովակիայի ԱԳ նախարար․ Մեր ընկերությունը բանակցում է ՀԱԷԿ-ի արդիականացմանը մասնակցելու շուրջ14 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է՝ կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներին իր մասնակցության շուրջ։ Նա նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցել, գրում է Sputnik Արմենիան։ «Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության»,- ասել է Կորչոկը։ Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։ «Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,- ասել է նա։ Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |