Երևանի 211 հատ նոր ավտոբուսը հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիում14 սեպտեմբերի 2021 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի 211 նոր ավտոբուսը հոկտեմբերի 10-ին կհասնի Փոթիի նավահանգիստ։ Այդ մասն ավագանու նիստում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար մոտ 10 օր», - նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին: Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նոր 8.6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում: Նա ընդգծել է, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքոում մոտ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը: Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտում վճարման կարգին: Նա նշել է, որ նոր փոքր ավտոբուսներում միայն 100 դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է, շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն: «Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100 դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու: Պարզ ասած՝ ամեն ինչ, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են»,- ասել է քաղաքապետը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը |