Փաշինյանն ու Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական գործակցության զարգացման հեռանկարները14 սեպտեմբերի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանում գտնվող «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը: Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը: Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը Հայաստանում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննարկումներ են ընթանում մինչև 2025 թ․ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագնի ձևավորման շուրջ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |