Մարտական հենակետում նաև վիրավոր է եղել․ Նախաքննություն է տարվում![]() 14 սեպտեմբերի 2021 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, զոհից բացի, կա նաև վիրավոր։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Վիրավորը 36-ամյա Լևոն Արմենի Սուքիասյանն է (ծնված 1985թ.)։ Վերջինս ևս պահեստազորի սերժանտ է, գրում է «Փաստինֆոն»։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։«Կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորվել է ձեռքից և ոտքից»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |