Եղեգնաձորում երեխաները տարատեսակ թերապևտիկ ծառայություններ կստանան15 սեպտեմբերի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Եղեգնաձորում տարատեսակ թերապիաներ են անցնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Այժմ կենտրոնն ունի 134 շահառու՝ Վայոց ձորի մարզի 20 գյուղից։ 13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը համալրվել է թերապևտիկ աշխատանքների համար տեղական տարբեր արտադրության պարագաներով՝ սենսորային լույսեր, կանգնակներ, ավազաթերապիայի համար սեղաններ, զարգացնող խաղեր։
«Կենտրոնի հիմնական նպատակն է բարելավել ԿԱՊԿՈւ երեխաների մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Սա նաև լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի տարածաշրջանից առանց բացակայելու երեխաները ստանան թերապևտիկ բոլոր ծառայությունները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ «Մինչև օրս Եղեգնաձորում ծառայություն չի եղել, իսկ հիմա՝ հանձինս հիմնադրամի, կարողանում ենք ծավալային աջակցություն մատուցել։ Կենտրոնը սպասարկում է առանձնահատուկ երեխաների, որոնք ունեն հենաշարժողական և մտավոր խնդիրներ»,- նշել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |