Իսրայելի ՊՆ․ Իրանը 2-3 ամսից միջուկային ռումբի համար ամեն ինչ կունենա համար15 սեպտեմբերի 2021 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իրանը 2-3 ամսից կարող է անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ ունենալ միջուկային ռումբի արտադրության համար։ Այդ մասին Գանցն ասել է Foreign Policy-ին։ Գանցը զգուշացրել է, որ եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը, տարածաշրջանում հնարավոր է միջուկային սպառազինությունների մրցավազք, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարն ասել է նաև, որ ԱՄՆ զորքերի դուրս բերումն Աֆղանստանից երկարաժամկետ հեռանկարում կարող է թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին առավել վստահ գործել։ Ըստ նրա, չի կարելի թույլ տալ Թեհրանին եզրակացություն անել այս իրավիճակից, որ «հարկավոր է միայն ուժեղ և վճռական մնալ, և Արևմուտքը կհանձնվի»։ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |