Միրզոյանն ու Կարապետյանը ՀԱՊԿ նիստին չեն մեկնել օդանավի անսարքության պատճառով15 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նույն՝ օդանավի անսարքության պատճաոռվ, Դուշանբե չի մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, գրում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Միրզոյանը մեկնելու է Դուշանբե։ «Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասել է Հունանյանը։ Նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։ ՀՀ-ն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում ներկայացրել է միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ում․ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |