Փաշինյան․ Անհետ կորած 243 անձ կա![]() 16 սեպտեմբերի 2021 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ի դրությամբ 44-օրյա պատերազմի արդյունքում անհետ կորած 243 անձ կա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ թիվը կարող է փոխված լինել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վարչապետը հավաստիացրել է, որ նրանց ճակատագիրը պարզելու համար արվում է հնարավորը։ «ՀՀ պաշտոնյաների ոչ մի միջազգային հանդիպում չի անցնում առանց անհետ կորածների և գերիների թեմայի արծարծման՝ խորհրդարանական հարթակներից մինչև կառավարության հարթակներ։ Գոհացուցիչ է արդյո՞ք՝ ոչ, քանի դեռ բոլորը վերադարձած չեն»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց «գտնվելու վայրը մինչև օրս չի պարզվել՝ նրանք շարունակում են համարվել անհետ կորած»։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում անհետ կորածների հարազատները պարբերաբար ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով գտնել իրենց մտերիմներին։ Միևնույն ժամանակ Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |