ԱՀԿ-ն ժամանակավոր կասեցրել է ռուսական «Սպուտնիկ V»-ի հաստատման գործընթացը![]() 16 սեպտեմբերի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կասեցվել է՝ մինչ արտադրող գործարանի նոր տեսչական ստուգումը։ Առողջապահության համաամերիկյան կազմակերպության փոխղեկավար դոկտոր Ժարբաս Բարբոսան ասել է լրագրողներին, որ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև մասնագետները համապատասխան փոփոխություններ և նոր տեսչական այց կատարեն, գրում է «Կոմերսանտը»։ «Պատվաստանյութի արտադրողները պետք է հաստատեն, որ այն վայրերը, որտեղ արտադրվում է պատվաստանյութը, համապատասխանում են նմանատիպ արտադրությունների չափանիշներին։ Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»-ի հաստատմանը շտապ կիրառման համար, ապա այդ գործընթացը կասեցվել է, քանի որ գործարաններից մեկում տեսչական այցի ժամանակ չի հաստատվել, որ գործարանը համաձայն է արտադրության պատշաճ գործընթացներին»,-ասել է Բարբոսան։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ «Սպուտնիկ V»-ին կիրառման համար ԱՀԿ հավանությունը կստանա աշնանը։ Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ գերստեչությունը քննադատական հարցեր չի ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից՝ «Սպուտնիկ V»-ի հետագա գրանցման համար։ ՌԴ-ն պատվաստանյութի գրանցման համար դիմել էր EMA-ին հունվարին։ Մարտի 4-ի ն հայտնի դարձավ ռուսական պատվաստանյութի աստիճանական փորձաքննության մեկնարկի մասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |