Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնում Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնում Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ․ Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն:

Այն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով, կահավորումը կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» դրամաշնորհային հիմնադրամի միջոցներով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Միջոցառմանը մասնակցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է հավակնոտ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական և գործարար ուժերի համատեղ աշխատանքը:

«Չի կարող հաջողություն լինել, եթե միայն բարերարներն աշխատեն կամ հակառակը: Եթե չունենանք ծառայությունն իրենց ուսերին տանող նվիրյալ բժիշկներ` ֆիզիկական պայմանները ոչինչ են, ուստի այս կենտրոնի բացումը որակյալ բժշկական օգնություն մատուցելու ուղղությամբ ջանքերի մեկտեղման ևս մեկ հաջող օրինակ էր»,- նշել է առողջապահության նախարարը:

Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ` տարածաշրջանում արյան մակարդման խանգարումներով հիվանդների մասնագիտական խորհրդատվություն, արյան մակարդման խանգարումներով հղիների վերահսկում, հեմոֆիլիաների ախտորոշում, բուժօգնության կազմակերպում, թրոմբոֆիլիաների և թրոմբոզների կանխարգելման կոորդինացման աշխատանքներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---