ՀՀ-ում կորոնավիրուսի 764 նոր դեպք կա և 21 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 764 նոր դեպք կա և 21 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251,323-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 21 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5075 դեպք կա, այլ պատճառով՝ 1183:

Ապաքինվել է ևս 506 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 234,416 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,649 է։

Սեպտեմբերի 14-ին կատարվել է 6049 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,633,587 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---