ՀՔԾ պետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել

ՀՔԾ պետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակառուպցիոն կոմիտեի նախագահ: Գործադիրը համապատասխան որոշում է կայացրել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նրան, ասել է, որ նա մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել։

Խաչատրյանը հայտարարել է, որ կառույցը սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս ու 6 օր անց, սակայն ոչ ամբողջ ծավալով՝ ընդամենը 20 քննիչ կնշանակվի։

«Ամբողջ ծավալով, այդ թվում, օպերատիվ ստորաբաժանումը կսկսի գործել, հավանաբար, 2022-ի սկզբից»,- ասել է Խաչատրյանը։

Կստեղծվեն նաև տարածքային մարմիններ։

Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---