Առաքելյան․ ՀՀ-ում օրական $1 մլն-ից ավելի խաղադրույք է արվում16 սեպտեմբերի 2021 - 13:00 AMT PanARMENIAN.Net - 2021թ առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք, այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ ոլորտի արգելումն այլընտրանք չունի։ «Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։ Կառավարությունը նախաձեռնել է «Գովազդի մասին» օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։ Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը»,-ասվում է գրառման մեջ։ Վիճակախաղերի գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով սահմանափակող օրինագիծ է ընդունվել։ Մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |