Բաքվում նեղվել են ֆրանսիական պատվիրակության այցից Արցախ․ «Սադրանք» են համարում16 սեպտեմբերի 2021 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն «անպատասխանատու և սադրիչ» է անվանել ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ, որի կազմում է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Անդամների մուտքն Ադրբեջան կարգելվի՝ նրանք սև ցուցակում կընդգրկվեն։ Արցախ այցելած ֆրանսիական պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Արնուվիլ քաղաքի քաղաքապետը, այլ անձինք։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ նրանց այցը Ստեփանակերտ առանց Բաքվի համաձայնության գնահատվում է «որպեսո սադրանք»,-գրում է Interfax.az-ը։ «Սա Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի առաջին այցը չէ։ Նա հայտնի է իր վճռական հակաադրբեջանական դիրքորոշմամբ։ Նրա անունը այն օտարերկրյա քաղաքացիների ցանկում է, ում մուտքն Ադրբեջան արգելված է»,-ասել է Աբդուլլաևան։ Նա հավելել է, որ Արնուվիլի քաղաքապետին և Սարսել քաղաքի ներկայացուցչին ևս կարգելվի մուտքն Ադրբեջան: Ֆրանսիական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման հանդիսավոր արարողությունը: միջոցառումը մեկնարկել է դրոշների բարձրացման արարողությամբ: Արցախի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայի դրոշինը՝ «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |