Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հնարավոր խախատումների կանխման և անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել 27 դիտակետում։

Վարժանքի ընթացքում անձնակազմը հղկել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր են զբաղեցրել։ Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հերթապահ ստորաբաժանումները։

Խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև դիտարկման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---