ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան17 սեպտեմբերի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների: տեղեկացնում է Aysor.am-ը։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին խախտել է կոնվենցիան երկրների միջև զինված հակամարտության ընթացքում: «Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո, Ադրբեջանը շարունակում է մասնակցել հայ ռազմագերիների սպանություններին, խոշտանգումներին և այլ բռնություններին», - ասվում է փաստաթղթում: «Հայաստանը խնդրում է դատարանին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ կոնվենցիայի խախտումների համար, որպեսզի կանխի ապագա վնասը և փոխհատուցի արդեն հասցված վնասը», - ասվում է հայցում: Հայցում ընդգծվում է, որ հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձինք Ադրբեջանի կողմից ենթարկվել են խտրականության՝ անկախ նրանց իրական քաղաքացիությունից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |