Պետծառայողների սոցփաթեթն ընդլայնելու նախագիծը գնում է ԱԺ. Կներառվի լողավազանը, ուսվարկերն ու սպորտդպրոցները![]() 17 սեպտեմբերի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։ Նախագիծն ընդունվել է չզեկուցվողների թվում: Փոփոխությամբ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև՝ • մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը • պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը: Ըստ գործող կարգի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթը տրամադրվում է՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, ՀՀ-ում և ԼՂՀ-ում հանգստի ապահովման նպատակով։ Վերոնշյալ յուրաքանչյուր ծառայության համար որոշման կարգավորումներով սահմանված են կոնկրետ չափորոշիչներ և ծառայությունից օգտվելու ընթացակարգ։ Նախագծում նշվում է, որ փոփոխությունը կատարվում է սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով։ Նախագծով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |