Հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել, կեսմիլիարդանոց ընկերություն դառնալով17 սեպտեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկական մասնագետների հմտությունների գնահատման հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել Index Ventures վենչուրային ընկերության մասնակցությամբ՝ С փուլի շրջանակում։ Մյուս ներդրողների թվում են՝ Menlo Ventures-ը, Headline-ը և A Capital-ը։ CodeSignal-ը 2014-ին Սան Ֆրանցիսկոյում հիմնել են Տիգրան Սլոյանն ու Արամ Շատախցյանը Հայաստանից։ Ընկերությունը գործիքներ է ստեղծել աշխատանքի ընդունելուց առաջ ծրագրավորողների հմտությունները գնահատելու համար։ Դրա շնորհիվ ընկերությունները կարող են համեմատել թեկնածուների գիտելիքներն ու հմտությունները գործող չափանիշների հետ։ Այդպիսով, ընկերությունն այժմ գնահատվում է մինչև կես միլիարդ դոլար։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Սլոյանը։ Ընկերությունը գումարը կծախսի իր ծառայությունների թարմացման, հմտությունների գնահատման տարբերակների ավելացման և աշխատակազմը եռապատկելու վրա, հայտնում է TechCrunch-ը։ Հարթակի միջոցների ընդհանուր ծավալը, ըստ Crunchbase-ի ծավալների, կազմել է $87.5 մլն։ 2020-ի հուլիսին CodeSignal-ը $25 մլն էր ստացել CM Ventures-ից, Capital One Ventures-ից և այլն։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Robinhood-ը և Asana-ն օգտվում են ընկերության ծառայություններից՝ մասնագետների տեխնիկական հմտությունների վերաբերյալ զեկույցներ պատրաստելիս։ Ըստ պարբերականի, երկրորդ եռամսյակում CodeSignal-ի շահույթն աճել է 3.5 անգամ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |