Մարտակերտում ռուս խաղաղապահներն ապահովել են գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը

Մարտակերտում ռուս խաղաղապահներն ապահովել են գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը։

Բջջային կապի աշտարակը մոտ է գտնվում շփման գծին և կանոնավոր սպասարկում է պահանջում, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բջջային աշտարակի սպասարկման նպատակով որոշվել էր գրունտային ճանապարհ կառուցել և Մարտակերտի շրջանի ղեկավարությունն անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահներին:

Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը նշել էր, որ այս շրջանում խնդիրներ կան բջջային կապի հետ կապված, ուստի բջջային աշտարակն այստեղ անհրաժեշտ է։ Տեղի բնակչությունը բարյացակամ է վերաբերվում մեզ և գիտի, թե անհրաժեշտության դեպքում ում կարող է դիմել»,-ասել է Նիկիտինը։

Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրը բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովու :Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---