ORSIS․ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում17 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական ոլորտի ռուսական ORSIS ընկերությունը կրկին կհամագործակցի Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը՝ հավելելով, որ Երևանի հետ նախապայմանագրային մի շարք բանակցություններ են ընթանում։ ORSIS-ը «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ընկերությունների խմբի անդամ է։ Նա ասել է, որ «Արմիա-2021 ցուցահանդեսում ընկերության ղեկավարությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պատվիրակության հետ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր գործընկերները մեծապես հետաքրքրված են ORSIS-ի արտադրած սպառազինության ամբողջ շարքով, այդ թվում՝ հեռանկարային նմուշներով։ Կարելի է ասել, որ ORSIS-ը նոր, դրական էջ է բացում հայկական կողմի հետ համագործակցության ոլորտում»,-ասել է նա։ 2019-ին հայտնի դարձավ, որ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS ընկերության առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Մասնավորապես, նշվում էր, որ ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել: Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։ 2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով” Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |