Հանրապետության հրապարակ մտնող փողոցները սեպտեմբերի 20-ի ժամը 17։00-ից փակ կլինեն17 սեպտեմբերի 2021 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17։00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները․ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, տեղեկացնում է ոստիկանությունը։ Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։ Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։ Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում․ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն փակ կլինի Գայի փողոտան՝ Գայի պողատա- Գյուլիքևխյան փողոց խաչմերուկից Գայի պողոտա- Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկ։ Ժամը 14։00-ից 15։00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողողների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ժամը 14։30-ից 15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00-ից 15։00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։ Ժամը 14։00-ից 15։00-ն Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։ Ժամը 14։00-ից 15։00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ» , - նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |