Քոչարյանը Մոսկվա չի մեկնի․ Դատարանը չի արտոնել18 սեպտեմբերի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնի՝ դատարանը թույլ չի տվել։ «Հայաստան» դաշինքը հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Քոչարյանի մեկնումն արտերկիր։ «Մենք պարտադրված ենք չեղարկել այցը»,-ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել Քոչարյանին։ Այցը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 19-ին։ «Ակնկալվում էր, որ այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։ Դատարանի կողմից մերժման որևէ իրավական պատճառ չկար, քանի որ նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, և դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։ Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսևորում և պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |