Երևանի ավագանու նախկին անդամը դուրս է գալիս ՔՊ-ից18 սեպտեմբերի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում էր կայացրել վերադառնալ հայրենիք ու իր գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին և 2016թ․, երկրում դրական փոփոխության ակնկալիքով, անդամակցել է ՔՊ կուսակցությանը։ «Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաեւ ձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում եւ թե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ համագործակցության համար։ Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։ Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի եւ թե համագործակցության առաջարկներ։ Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»,֊գրել է Հովհաննիսյանը»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |