Եթե ԱՄՆ-ն միջուկային պետություն ճանաչի Իսրայելը, դա լուրջ հետեւանքներ կունենա21 մարտի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնազերծված զեկույցը, որ պատրաստել է ԱՄՆ բանակի միավորված հրամանատարությունը եւ որը նվիրված է Իսրայելի միջուկային զենքին ու ՌԴ-ի հետ կապված սպառնալիքներին: «Ապագայի միավորված ուժերի մարտահրավերներն ու հետեւանքները» զեկույցում ասվում է «միջուկային տերությունների աճող ակտիվության մասին, սկսած Իսրայելից արեւմուտքում եւ վերջացրած Իրանով, Պակիստանով, Հնդկաստանով, Չինաստանով, Հյուսիսային Կորեայով ու Ռուսաստանով արեւելքում», հաղորդում է NEWSru.co.il-ը: «Եթե ԱՄՆ-ն պաշտոնապես միջուկային պետություն ճանաչի Իսրայելը, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մասնավորապես, ԱՄՆ-ն պարտավոր կլինի դադարեցնել ռազմական եւ տնտեսական օգնության ծրագրերն Իսրայելում, քանի որ գործող օրենսդրությունն արգելում է ԱՄՆ-ին աջակցել այն պետություններին, որոնք զբաղվում են ռազմական միջուկային տեխնոլոգիաների մշակումներով»,-ասվում է զեկույցում, որ զետեղված է DoDBuzz կայքէջում: Պենտագոնի զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանը, որին նացիստական Գերմանիայի ճակատագիրն է կանխատեսվում: «Ռուսաստանը գնալով առավել ակտիվ ու նվազ կառուցողական դեր է կատարում Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Կովկասում: ՌԴ-ն կարող է նպատակ դնել վերականգնել հսկողությունը նախկին «նահանգների» հանդեպ` այդ երկրների ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու պատրվակով»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |