Թոքմաջյան. Ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞սն են պարգևավճար ստացել18 սեպտեմբերի 2021 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Պատմություն դասավանդող Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատգամավորների պագևավճարներին, նշել է, որ ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել։ «Պատգամավորներից մեկն ասում է, որ Անկախության 30-ամյակի առթիվ, ամբողջ պետական համակարգը պարգևավճար է ստացել։ Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Այսինքն ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս։ Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։ Ու հա, ես շարունակելու եմ փող ուզել ուսուցիչների համար, անընդհատ աղաղակել ստորացված վիճակի աշխատավարձի մասին և դա «ուզվորություն» չէ։ Ուզու՞մ ես լավ կրթություն, լավ մասնագետ, ուրեմն վճարի։ Ինչքան վճարում ես, էդքան էլ ստանում ես, ուրիշ լոլո կարդալ չկա։ Ես 140,000 դրամ (հարկերը ներառյալ) դրույքով ձեզ համար երկնքից աստղեր չեմ բերելու, ոչ էլ ինքնակրթվելու մոտիվացիա ունեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք հնարավոր մեղքերը բարդում են ուսուցիչների վրա, մի առանձին խոտազգի են, որոնց հետո կանդրադառնանք»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն վերցնելու պարգևավճարները՝ ուղղելու են սոցիալական ծրագրերի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |