Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար![]() 18 սեպտեմբերի 2021 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը որոշել է կրկին փակել մուտքը Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ՀՀ-ն, մի շարք այլ երկրների թվում, հանվել է համաճարակային տեսակետիեց անվտանգ երկրների ցանկից։ Արգելքը վերաբերում է նաև Ալբանիայի, Ադրբեջանի, Բրունեյի, Ճապոնիայի և Սերբիայի քաղաքացիներին։ Վերոնշյալ 6 երկրի համար մուտքը փակելու մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ին, հայտնում է SchengenVisaInfo.com-ը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք շուտով կարող է ազատվեն մուտքի արգելքից, սակայն, առայժմ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել։ Covid-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |