Լարված իրավիճակ՝ Ազնավուրի հրապարակում․ Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել18 սեպտեմբերի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում։ Ոստիկանները բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներին։ Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ են հավաքվել: Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, իրենք փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։ Հավաքվածներն ամոթանք են տվել ոստիկաններին ու վանկարկել` «ենիչեր, թուրք», տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ազնավուրի հրապարակում քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկել էր կեսօրից։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կլինի «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։ Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |