ԶԼՄ․ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետը փոխանցել է իրեն հանդիպման մասին Փաշինյանի առաջարկը![]() 20 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է օդանվակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Sputnik Արմդենիան Anadolu գործակալության վրա հղումով։ «Միջանցքի բացումը կամ չբացումը քաղաքական խնդիր է, այն մտորումների առիթ է տալիս, որ մի կողմից նա դա է ասում, իսկ մյուս կողմից՝ ցանկանում է ինձ հետ հանդիպել։ Եթե ցանկանում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա արդեն պետք է քայլեր արված լինեն։ Մենք փակ չենք հանդիպումների, քննարկումների համար»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հավելել է նաև, որ երբ սկսվի դիվանագիտությունը, «բնականաբար, ինչ-որ բան պետք է վերցնել և տալ»։ «Հուսով եմ, որ գերակայող կլինեն ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները։ Այդպիսով, տա Աստված, այդ խնդիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կլուծվի միջանցքի բացման միջոցով»,-ասել է Էրդողանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |