ՌԴ փոխվարչապետ. Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում![]() 20 սեպտեմբերի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու համար Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասել է Օվերչուկը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Միջանցքի բացումը կամ չբացումը քաղաքական խնդիր է, այն մտորումների առիթ է տալիս, որ մի կողմից նա դա է ասում, իսկ մյուս կողմից՝ ցանկանում է ինձ հետ հանդիպել։ Եթե ցանկանում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա արդեն պետք է քայլեր արված լինեն։ Մենք փակ չենք հանդիպումների, քննարկումների համար»,-ասել է Էրդողանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ա նդադար կրկնում է դեպի Նախիջևան ՀՀ տարածքով միջանցքի մաիսն, մինչդեռ հայկական կողմը հայտարարում է, որ խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է, սակայն որոշ հայտարարություններում այդ թեման վերափոխվում է միջանցքի մասին հայտարարությունների։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |