Փոխվարչապետ․ ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել

Փոխվարչապետ․ ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրություն սկսել ։ Այդ մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանում Covid-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sputnik Արմենիան։

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար»,- ասել է փոխվարչապետը:

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---