Գրիգորյան. Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը վերագործարկելու մտադրություն կա![]() 20 սեպտեմբերի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի Փոթի նավահանգստի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի միջև։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասել է, որ թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև։ Անդրադառնալով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին՝ Գրիգորյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության վերականգնման գրավականներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում ՝ ԵԱՏՄ -ին անդամակցության շնորհիվ», - հայտարարել է Գրիգորյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում դրված հիմքի շնորհիվ հնարավոր եղավ էապես թուլացնել համաճարակի կործանարար ազդեցությունը տնտեսության և սոցիալական ոլորտի վրա: «ԵԱՏՄ անդամների հետ համագործակցությունը Հայաստանի համար մնում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող ամենակարևոր գործոնը», - ասել է Գրիգորյանը: Armenian Business Forum–2021 ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |