ԳՇ պետ․ Գորիս-Կապան ճանապարհով գնացել, եկել եմ՝ նորմալ է![]() 21 սեպտեմբերի 2021 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությանը, ասել է, թե ինքը երթևեկում է այդ ճանապարհով՝ նորմալ է։ «Ես գնացել, եկել եմ, նորմալ է», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ ԳՇ պետը հրաժարվել է մեկնաբանել Որոտանի ճանապարհին մոլորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ ասելով, թե դա Պաշտպանության նախարարությանը չի վերաբերում։ Լրագրողի հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպես կարող է վստահ լինել, որ անվտանգ երկրում է ապրում, և, օրինակ, Սյունիք գնալիս մտավախություն չունենա, ԳՇ պետը պատասխանել է. «Մտորելու խնդիր չեմ տեսնում, յուրաքանչյուրն իր տեղում պետք կատարի իր աշխատանքը բարեխղճորեն»։ Դավթյանը վստահություն է հայտնել, որ ժողովուրդն ու պետությունը դուրս կգան այս իրավիճակից։ «Եվ մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք»,-ասել է նա։ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |