Լուկաշենկո․ Անկախության 30 տարում ՀՀ-ն և Բելառուսը պահպանել և ամրապնդել են երկկողմ կապերը![]() 21 սեպտեմբերի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լուկաշենկոն նշել է, որ անկախության 30 տարում ՀՀ-ն և Բալռուսը պահպանել և ամրապնդել են երկկողմ կապերը: «Վստահ եմ, որ մեր պատմական բարեկամական հարաբերությունները, միջանձնային շփումները, հիմնված վստահության վրա, և արդյունավետ գործակցությունը տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում առաջիկայում ևս ամուր հիմք կհանդիսանան կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացմանը՝ ի բարօրություն երկու երկրների»,-ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ուղերձում ասվում է, որ Մինսկի և Երևանի երկարաժամկետ արդյունավետ համագործակցությանը միշտ հատուկ է եղել հարգանքն ու ավանդական բարեկամական և հուսալի հարաբերությունները խորացնելու ձգտումը։ «Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը ի վիճակի կլինեն լիարժեք օգտագործելու երկկողմ գործակցության ամբողջ ներուժը՝ հարստացնելով այն հաջող գործակցության նոր օրինակներով, որը կծառայի մեր ժողովրդների շահերին»,-գրել է Լուկաշենկոն։ Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |