ՀԱՊԿ եւ ԳՄԿ զարգացնելու են համագործակցությունը ապօրինի գաղթին հակազդելու ոլորտում21 մարտի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացել է Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպութան (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Գաղթի միջազգային կազմակերպության (ԳՄԿ) գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի հանդիպումը:Զրույցի ընթացքում կողմերն արձանագրեցին, որ 2006թ. հուլիսին ստորագրված Համագործակցության մասին արձանագրության հիման վրա երկու կազմակերպությունների միջեւ փոխգործակցությունը հաջողությամբ ու արդյունավետ է զարգանում: Եւ այդ փոխգործակցության ակտիվությունը, ըստ Նիկոլայ Բորդյուժայի եւ Վիլյամ Լեյսի Սվինգի, միայն աճելու է, քանի որ փախստականների, ապօրինի գաղթի խնդիրները շարունակում են արդիական լինել: «ԳՄԿ տարբերվում է գաղթի գործընթացների, նրա «ցավոտ կետերի» մասին գիտելիքների խորությամբ, իսկ ՀԱՊԿ այդ «ցավոտ կետերի» վրա «ազդեցության» գործող մեխանիզմ ունի, մասնավորապես` «Նելեգալ» գործողության ձեւաչափում, որը պարբերաբար անցկացվում է Կազմակերպության դրոշի ներքո»,- նշել է Նիկոլայ Բորդյուժան: Գլխավոր քարտուղարի խոսքով, ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ ԳՄԿ աջակցություն կցուցաբերի Եվրամիության հետ փոխգործակցության կառուցման գործում, որպեսզի հսկողության տակ վերցնեն ապօրինի գաղթի ողջ «շղթան»` ելքի եւ փոխադրող երկրներից, որոնց թվին, հիմնականում, պատկանում են ՀԱՊԿ անդամ պետությունները, դեպի նշանակման երկրներ: Գաղթի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգը Նիկոլայ Բորդյուժային տեղեկացրեց ԳՄԿ գործունեության մասին եւ վստահեցրեց, որ երկու կազմակերպությունների փոխգործակցության նպատակով կայցելի ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունները, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |