Բլինքենն ու Չավուշօղլուն ՄԱԿ ԳՎ շրջանակում քննարկել են ԼՂ հարցը![]() 22 սեպտեմբերի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բլինքենի հանդիպումը Չավուշօղլուի հետ մոտ մեկ ժամ է տևել։ Անշուշտ, նրանք քննարկել են Աֆղանստանը, նաև խոսել են Սիրիայի մասին։ Բացի այդ, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է նա։ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում, ընդհանուր քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 21-27-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |