ԵՄ-ում կառաջարկեն սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանել22 սեպտեմբերի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում հանդես են գալիս սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանելու օգտին։ Սեպտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն օրինագիծ կներկայացնի, որով արտադրողները պարտավորված կլինեն միասնական լիցքավորման սարք սահմանել բջջային հեռախոսների, պլանշետների և ականաջակալների համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով: Ըստ դրանց, ԵՄ-ում նաև կողմ են, որ լիցքավորման սարքերը գաջեթներից առանձին վաճառվեն։ Նման օրինագծի ընդունումը հատկապես կազդի Apple-ի վրա, որի սարքերը հագեցած են Lightning լիցքավորման սարքով, մինչդեռ արտադրողների մեծ մասն օգտագործում է նույնանման սարքեր՝ USB micro-B կամ USB-C, գրում է ՌԲԿ-ն։ ԵՄ-ում միասնական լիցքավորման սարքի օգտին են հանդես գալիս արդեն ավելի քան 10 տարի։ Միությունում կարծում են, որ այդպես ավելի անվնաս կլինի բնապահպանության համար և հարմար՝ օգտատերերի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |