Փոխքաղաքապետ․ Հայկական մեքենաները Գորիս-Կապանով անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ ուղեկցությամբ![]() 22 սեպտեմբերի 2021 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական մեքենաներն Որոտանի հատվածն անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ։ Այդ մասին հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, գրում է «Փաստինֆոն»։ «Հայկական մեքենաները սպասում են, մի տեղ հավաքվում են, հետո ռուս խաղաղապահների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ անցնում են այդ հատվածը, որպեսզի վաղը ինչ-որ նոր բան չստացվի, ապահովությունը լավ բան է»,-ասել է փոխքաղաքապետը: Վերջինիս հաղորդմամբ՝ իրանական բեռնատարների կուտակումները Գորիս-Կապան ճանապարհին բավականին նվազել են, սակայն նա տեղյակ չէ՝ ադրբեջանցիները շարունակում են գումար պահանջել իրանցի վարորդներից, թե՝ ոչ: Գորիս-Կապանի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, որտեղ կանգնեցնում են իրանական բեռնատարները, նրանց փաստաթղթերը ստուգում, գումար են պահանջում իրանցի վարորդներից և նոր միայն թույլ տալիս անցնել այդ հատվածը: Վերջիններս սկսել են այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհից օգտվել։ Ադրբեջանցիները սանձարձակ քայլեր են անում նաև ճանապարհով երթևեկող հայ վարորդների նկատմամբ՝հարվածում են մեքենաներին, վարորդներին: Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |