Red Wings-ը չվերթեր կիրականացնի դեպի Երևան՝ Դոնի Ռոստովից, Կրասնոդարից և Սամարայից![]() 22 սեպտեմբերի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից չվերթեր կիրականացնի նաև Դոնի Ռոստով - Երևան, Կրասնոդար-Երևան, Սամարա-Երևան և հակառակ ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ: Դոնի Ռոստով - Երևան - Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Կրասնոդար - Երևան - Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն ամեն չորեքշաբթի: Սամարա - Երևան - Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ ամեն հինգշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |