Որքան տուգանք է նախատեսված չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների առկայության դեպքում22 սեպտեմբերի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջին, ասել է, որ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։ Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով այն հարցին ,որ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, ի՞նչ է նախատեսվում՝ Հարությունյանն ասել է․ «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։ Նա հավելել է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշումն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1.2 է։«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք»,-ասել է նա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |