«Ռոստելեկոմի» պաշտոնական կայքը նոր դիզայն ունի![]() 22 սեպտեմբերի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացնում նոր և օգտագործման համար առավել մատչելի վեբ կայքը։ Ընկերության մասնագետներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կայքը լինի գեղեցիկ դիզայնով և հարմարավետ ինտերֆեյսով: Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար: Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ամբողջ կազմին, նորություններին: Այժմ ընկերության նոր կայքի միջոցով բնակիչները կարող են շատ ավելի արագ կերպով առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակը: Ինչպես նաև գործող բաժանորդները, առանց տանից դուրս գալու, կարող են օգտվել վճարման առավել հարմար և ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես ընկերության կայքից: Կայքի նորություններ բաժինը պարբերաբար թարմացվում է՝ և այցելուներին ներկայացնում ընկերության կողմից իրականացվող գործունեության, հատուկ առաջարկների, կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի և սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով: Կայքի նոր դիզայնին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել www.rostelecom.am ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |