Ռուդենկո․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին![]() 22 սեպտեմբերի 2021 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ դերակատարման մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «ոչինչ չի անում»։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանը, հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակավ, բայց, այնուամենայնիվ։ Եվ ՄԽ-ում մեր համանախագահն այցելել է Բաքու և Երևան, մի շարք հանդիպումներ է անցկացրել այնտեղ, այդ թվում՝ բարձր մակարդակի։ Այժմ համանախագահների եռյակը մտադիր է հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ հանդիպումներ կլինեն և միմյանց հետ, և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների։ Եթե դա տեղի ունենա, դա լավ նշան կլինի, որ կարգավորման գործընթացը երկու երկրի միջև գործնական ուրվագիծ է ստանում։ Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |