ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ 35 քաղաքացու, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի դեմ![]() 23 սեպտեմբերի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ 35 քաղաքացու, այդ թվում՝ Russia Today լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ։ Պատժամիջոցների ենթակա անձանց թվում է նաև ՌԴ Առաջին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին։ Ըստ Վաշինգտոնի, ցուցակում ընդգրկված անձինք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցակում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և այլոք։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |