Նախարար․ Պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է23 սեպտեմբերի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է` 244,374, երկրորդ` 133,031 մարդ, ընդհանուր կատարվել է 377,405 պատվաստում։ Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։ Թե պատվաստված անձանցից քանիսն են եղել ՀՀ քաղաքացիներ ու քանիսը` օտարերկրացիներ, Ավանեսյանը չի նշել, գրում է Sputnik Արմենիան։ «Պատվաստումների արդյունքում մեր բնակչության իմունիտետի շերտի հետ կապված դեռ վաղ է եզրահանգումներ անել, որովհետև մեզ մոտ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։ Մենք տեսնում ենք, որ այն երկրներում, որտեղ 70-80 տոկոս պատվաստումներ են իրականացվել, վարակման դեպքեր շարունակում են գրանցվել, բայց հոսպիտալացման, ծայրահեղ ծանր ընթացքի դինամիկան շեշտակի, կտրուկ կերպով փոխվել է»,– ասել է Ավանեսյանը` որպես օրինակ նշելով Սինգապուրը, որի բնակչության 80 տոկոսը, նրա խոսքով, պատվաստված է։ Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |