Քերոբյանը խոստացել է լուծել խաղողի մթերման հարցը․ «Հոլի պես ֆռում ենք»![]() 23 սեպտեմբերի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց ակցիա անող խաղողագործներին խոստացել է լուծել խաղողի մթերման խնդիրը։ «Այսօր երեկոյան իմ տեղակալը պետք է ասի, թե որտեղի հարցն ինչպես ենք լուծում: Եթե տեսնենք, որ տարբերակ չկա, գործարաններից մեկին պետք է խնդրենք, որ մթերի, մենք գումարը տանք: Դա տարբերակներից մեկն է: Այնպես կանենք, որ բոլոր հարցերը լուծվեն: Ես էլ, (փոխվարչապետ) Պապիկյանն էլ, իմ տեղակալներն էլ հոլի պես ֆռում ենք»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Քերոբյանը խաղողագործներին վստահեցրել է, որ սա 2 օրվա հարց է: Խաղողագործներն էլ ասել են, որ եթե 2 օրից որևէ բան չփոխվի, կրկին այստեղ կգան: «Խոստանում ենք, որ մինչև տարվա վերջ այդ մեխանիզմը կդնենք, որ գյուղացիների հետ պայմանագրերը կնքվեն ոչ թե մթերումից 5 րոպե առաջ, այլ նախորդ տարի»,-ասել է նախարարը։ Քերոբյանն ասել է նաև, որ 2020-ից զբաղվում են խաղողի հարցով, որ այս տարի նորմալ մթերվի։ «Ամեն ինչ արել ենք, որ նորմալ մթերվի: Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր գործարաններից մեկը չի մթերում: Վերջին տարին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել, թե ինչու չի մթերում, դա հարցի մյուս կողմն է: Մենք չենք կարող պարտադրենք, որ ինչ-որ մեկը գա մթերի: Նրանք սովորաբար տարեկան 20-25 հազար տոննա են մթերում, արդեն 10 հազարը տեղավորել ենք, մնացել է 10-15 հազար տոննայի հարց»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Խաղողագործների այն հարցին, թե ինչու չեն ուզում, որ Գագիկ Ծառուկյանն իր գործարանը բացի, Վահան Քերոբյանը պատասխանել է, որ իրենք «գնացել, խնդրել են, որ բացի, բայց չի բացում»: Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք ասում են, որ 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենալու։ Գյուղացիներն ասել են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |