Ուկրաինայի Վբեթ սուպերգավաթը կայացել է![]() 23 սեպտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում հանդիպել են ուկրաինական ֆուտբոլային գիգանտները` Դոնեցկի «Շախտյորը» և Կիևի «Դինամոն»: Հանդիպման գլխավոր հովանավորը հայկական Վբեթ ընկերությունն էր: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Հանքափորների», իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ խաղին հետևել Vmedia+ հարթակում: Ուկրաինայի ֆուտբոլասեր հասարակության համար այս հանդիպումը երկար սպասված էր, և հատկանշական է, որ երկրպագուները հստակ առանձնացնում էին․ Վբեթի և Ուկրաինայի Պրեմիեր լիգայի համագործակցությունից հետո մարզադաշտում խաղին հետևելը էլ ավելի հետաքրքիր էր, քանզի Վբեթը ջանք չէր խնայել մարզադաշտի յուրօրինակ կահավորմամբ ու մի շարք ինտերակտիվ-ժամանցային լուծումներով ֆուտբոլային տրամադրություն ապահովելու համար: Վբեթ ընկերության մուտքն ուկրաինական շուկա կայացել էր դեռ 2021-ի մայիսին, որից հետո կնքվել էին մի շարք սպորտային համագործակցություններ, որոնք նպաստում են ինչպես տեղական սպորտի զարգացմանը, այնպես էլ օգնում են հայ երկրպագուներին անմասն չմնալ համաշխարհային մեծ համբավ ունեցող սպորտային իրադարձություններից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |