ՀԱԿ-ը «Ժառանգության» առաջարկի մասին. «Առանց մեկնաբանության»

PanARMENIAN.Net - «Մի' ծիծաղեցրեք ինձ»,- այդպես մեկնաբանեց Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանն այն փաստը, որ «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին միասին մասնակցելու վերջին հնարավորությունն էր տվել ՀԱԿ-ին: «Այդ հարցին ես կարող եմ արձագանքել միայն մեկ արտահայտությամբ` «Առանց մեկնաբանությունների»,- հայտնեց Մուսինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում` ավելացնելով, որ մոտ ժամանակներս մամուլը կստանա կոնկրետ մեկնաբանություններ եւ բացատրություններ:



Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության երեկվա կառավարման նիստի ժամանակ որոշում ընդունվեց եւս մեկ հնարավորություն տալու ՀԱԿ-ին, որպեսզի վերջին անգամ մտածվի Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին թեկնածուների ընդհանուր ցուցակով համատեղ հանդես գալու տարբերակը: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 21-ի 18:00, բայց այդպես էլ պատասխան չստացավ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---