ԱԺ նախագահը պաշտոնական այցով ՌԴ կմեկնի․ Դեսպանի հետ այցի օրակարգային հարցեր են քննարկել![]() 23 սեպտեմբերի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: Կողմերը քննարկել են առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: Անդրադառնալով Պերմի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին: ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |